Կարևոր իրադարձություններ

Իբրահիմովիչը դատի կտա իրեն դոպինգ օգտագործելու մեջ մեղադրող բժշկին

07 Ապրիլ, 2016 20:36
Իբրահիմովիչը դատի կտա իրեն դոպինգ օգտագործելու մեջ մեղադրող բժշկին

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Ուլֆ Կարլսոնի խոսքերն այն մասին, թե ֆուտբոլիստն արգելված խթանիչներ է օգտագործել «Յուվենտուս»-ում հանդես եկած տարիներին, իրականության չեն համապատասխանում և հետևանքներ կունենան:

«Կարլսոնին դատի ենք տալու: Այդ բնագավառում մեծ գիտակ չեմ, և մենք կդիմենք իրավաբանի օգնության: Կարլսոնը մեծ սխալ թույլ տվեց: Մինչ այդ հայտարարությունը նա այլ կյանք էր վարում, այժմ` կլինի մեկ այլ: Մենք կապացուցենք, որ նա ստախոս է:

Որևէ ակումբում Զլատանն անգամ ասպիրին չի օգտագործել: «Յուվենտուս»-ը մշտապես ստուգումների է ենթարկվել: Միայն Զլատանին ստուգել են 15-20 անգամ»,- Le Parisien-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին