Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Դեմիրթաշը մեղադրել է Թուրքիայի ղեկավարությանը ԼՂ-ում պատերազմ հրահրելու համար

05 Ապրիլ, 2016 19:13
Դեմիրթաշը մեղադրել է Թուրքիայի ղեկավարությանը ԼՂ-ում պատերազմ հրահրելու համար

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեղադրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու մեջ:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

«Լեռնային Ղարաբաղն ինքնավար տարածք էր: Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրը պետք է կարգավորեին բանակցային սեղանի շուրջ, քանի որ պատերազմը որևէ կողմի օգուտ չի տա:

 

Ամենասկզբի պահից էլ Էրդողանն ու Դավութօղլուն սկսեցին պատերազմ հրահրող հայտարարություններ անել, «ադրբեջանցիները թող ճզմեն, անցնեն» ասելով՝ նոր պատերազմ հրահրելու ոգևորության մեջ են»,- նշել է Դեմիրթաշը:

 

Լրահոս

Դիտել ավելին