Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՆԳՆ-ն լրագրողներին խնդրել է խեղաթյուրել հակամարտության գոտում տիրող իրավիճակը

05 Ապրիլ, 2016 19:04
Ադրբեջանի ՆԳՆ-ն լրագրողներին խնդրել է խեղաթյուրել հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Ինչպես արդեն տեղկացրել էինք՝ Lifenews-ի լրագրողներին վտարել են Ադրբեջանից: Չնայած այն բանին, որ լրագրողները միանգամից չեզոքություն են ցուցաբերել և ներկայացրել, թե ինչպես են հակամարտության գոտում տուժում խաղաղ բնակիչները, նրանց ուղեկցողները խնդրել են հայտարարել, իբրև թե Ադրբեջանը հարձակում չի սկսում և միայն պաշտպանվում է: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:

Լրագրողները, իհարկե, հրաժարվել են նման հայտարարություններով հանդես գալ, և ասել, թե ով առաջինը ինչ զենք է օգտագործել:

Լուրերի օբյեկտիվությունը պահելու համար այժմ նկարահանող խումբ է աշխատում նաև Լեռնային Ղարաբաղում:

 

Լրահոս

Դիտել ավելին