Կարևոր իրադարձություններ

Արգենտինայի հայ համայնքը սատարում է ԼՂ ինքնապաշտպանության ուժերին

04 Ապրիլ, 2016 23:13
Արգենտինայի հայ համայնքը սատարում է ԼՂ ինքնապաշտպանության ուժերին

Արգենտինայի հայ համայնքը հանդես է եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը դատապարող հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Արգենտինայի հայ համայնքն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, սատարում է ԼՂ ինքնապաշտպանության ուժերին և վերահաստատում է իր աջակցությունը 1988 թվականին սկսված պայքարին, որն ավարտվեց 1991 թվականին հռչակվածանկախությամբ:

Հաշվի առնելով ստեղծված լուրջ իրավիճակը, դիմում ենք Արգենտինյան Հանրապետության իշխանություններին, որպեսզի հորդորեն հակամարտության կողմերին` հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»:

 

Լրահոս

Դիտել ավելին