Կարևոր իրադարձություններ

Բորդյուժան Հայաստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է

04 Ապրիլ, 2016 21:12
Բորդյուժան Հայաստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները հակված են քաղաքական քայլեր ձեռնարկել առաջին հերթին կրակը դադարեցնելու, հակամարտության գոտուց ծանր զրահատեխնիկան հանելու և շփման գծում ցանկացած տեսակի զինատեսակի կիրառումից հրաժարվելու ուղղությամբ կողմերի հետ պայմանավորվածության հասնելու»,- նշել է Բորդյուժան:

Նա նաև տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի իշխանությունների հետ. քննարկվում են ստեղծված իրավիճակի կարգավորման քայլերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին