Կարևոր իրադարձություններ

Ռուսական ռազմակայանի զինծառայողները շուրջ 100 լիտր արյուն կհանձնեն բարեգործական դոնորական ակցիայի շրջանակում

04 Ապրիլ, 2016 19:00
Ռուսական ռազմակայանի զինծառայողները շուրջ 100 լիտր արյուն կհանձնեն բարեգործական դոնորական ակցիայի շրջանակում

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է արյան ու դրա բաղադրիչների հանձնման «Կյանք պարգեւիր մարդուն՝ դարձիր դոնոր» բարեգործական ակցիան:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բարեգործական ակցիան նվիրված է Առողջության համաշխարհային օրվան, որը նշվում է ապրիլի 7-ին: Ակցիային մասնակցում են 300-ից ավելի զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմի անդամներ և նրանց ընտանիքների անդամներ: Ռազմակայանի թիվ 1602 կլինիկական զինվորական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետները պլանավորում են ստանալ շուրջ 100 լիտր արյուն և այն հանձնել Հայաստանի կարիքավոր հիվանդներին:

Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների տարածքում արյան հանձնումը կանցկացվի ապրիլի 4-ից մինչև 8-ը: Յուրաքանչյուր զինծառայող միջին հաշվով կհանձնի շուրջ 200 միլիգրամ, իսկ փորձառու դոնորները՝ 350-400 միլիգրամ արյուն:

«Դոնորի օրերը» ռուսական զորամիավորումում անցկացվում են 2011 թվականից և ավանական բնույթ են ստացել: Ընդհանուր առմամբ հինգ տարվա ընթացքում ակցիային մասնակցել է ավելի քան 1.5 հազար մարդ, որոնք հանձնել են շուրջ 600 լիտր դոնորական արյուն:

 

Լրահոս

Դիտել ավելին