Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան քաղաքը կանանց չի թույլատրել թոփլես ման գալ

24 Հոկտեմբեր, 2015 18:03
Ամերիկյան քաղաքը կանանց չի թույլատրել թոփլես ման գալ

ԱՄՆ Կոլորադո նահանգի Ֆորթ Քոլինս քաղաքը կանանց թույլ չի տվել թոփլես ման գալ հասարակական վայրերում: USA Today-ի հաղորդմամբ՝ տեղի իշխանությունները քվերակել են «հանրային մերկությանը» վերաբերող կանոնների փոփոխության օգտին: Սակայն, օրենքը նախկինի պես կանանց արգելում է կուրծքը մերկացնել այգիներում և այլ հասարակական վայրերում:

Բացառությունների թվում են՝ կրծքով կերակրելը և շտապ բուժօգնությունը: Կանայք կարող են թոփլես ման գալ նաև այն տարածքներում, որտեղ մերկությունը «սպասելի է», օրինակ՝ հանդերձարաններում:

Քաղաքային խորհրդի անդամները լսել են տասնյակ բնակիչների կարծիքը, որոնք պնդել են, որ «կանանց թոփլես ման գալը» կվնասի բնակավայրին և դրա հեղինակությանը: Ոմանց խոսքերով՝ դա կհանգեցնի նրան, որ կանանց կսկսեն ավելի քիչ հարգել կամ ընդհանրապես նրանց կվտանգի: Մյուսները նշել են, որ օրենքի առաջ կանայք և տղամարդիկ հավասար են, բայց նրանց կրծքագեղձերը տարբեր են, ուստի դրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է տարբեր լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին