Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ստում է Associated Press-ի և ռուսական ԶԼՄ-ների անունից

03 Ապրիլ, 2016 12:37
Ադրբեջանը ստում է Associated Press-ի և ռուսական ԶԼՄ-ների անունից

Ադրբեջանական կայքերը հպարտորեն իրենց հասարակությանը համոզում են, որ տեղեկատվական պատերազմում իբրև թե հաղթանակ են տանում Հայաստանի նկատմամբ...Ազերիները ոգեշնչված նշում են,որ ամերիկյան Associated Press գործակալությանը հղում անելով ամերիկյան խոշորագույն մեդիառեսուրսները հաղորդել են,որ "հայերը օկուպանտ են,կորցրել են հարյուրից ավել զինվորներ,տանկեր" և այլ ադրբեջանամետ անհեթհեթություն...Փորձեցի ստուգել ազերիների մատուցված տեղեկության իսկությունը և պարզվեց,որ Բաքվում նստած միաբջիջ քարոզիչները ստում են՝ապատեղեկատվություն են տարածում...Համոզված են,որ զոմբիացած ադրբեջանցիները չեն էլ փորձի ստուգել տեղեկատվության իսկությունը,քանի որ նրանք ուզում են մի լավ բան լսել...Իսկ իրականությունը այն է,որ ամերիկյան գործակալությունը,որին հղում են արել բազմաթիվ տեղեկատվական գործակալություններ (օրինակ՝https://www.washingtonpost.com/…/4916e32e-f944-11e5-958d-d0…) Բաքվի երազած ինֆորմացիան չի էլ հրապարակել...Ազերիները հերթական սուտն են մատուցում աշխարհահռչակ գործակալության անունից...
Երեկ երեկոյան ալիևյան կայքերը մի քարտեզ են հրապարակել,որտեղ նշված էին ազերիների կողմից Արցախի հյուսիսում իբրև թե գրավված տարածքները...Ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ նշում են,որ այդ քարտեզը ռուսաստանյան ԶԼՄ-ներից են վերցրել՝կրկին փորձելով սեփական սուտը հասարակությանը մատուցել ուրիշի անունից՝այս դեպքում ռուսների...Այս պարագայում ազերիները նույնիսկ հղում չեն անում աղբյուրին...Որոշեցի կրկին ստուգել...Քարտեզը բավական փոքր է և ոչ բոլորն են նկատում,որ տեղանունները նշված են ադրբեջաներենով...Հետաքրքիր է ստացվում.տեսնե՞ս որ ռուսաստանյան ԶԼՄ-ն է իր ռուսախոս ընթերցողի համար այլալեզու տեղանուններով քարտեզ մատուցում...Համոզված եմ,որ քարտեզի անգրագետ հեղինակը Դյարգյախլի ազգանունով մի թուրք է..
Տեղեկատվական դաշտում թույլ տրված սխաները ապացուցում են,որ պաշտոնական Բաքուն ցայտնոտի մեջ է...Ադրբեջանական հասարակությունը չի հավատում սեփական ԶԼՄ-ներին և Ալիևը որոշել է ուրիշի անունից տարածել իր աշխատակազմի և պաշտպանության նախարարությում աշխատող դիլետանտների կողմից պատրաստված անգրագետ և ապուշ ստերը...
Ինչպես ասում են՝ «Գողինն ու անբարոյականինը քառասուն օր է»...Բայց կովկասյան քոչվոր թուրքերինն այդքան էլ չտևեց...

 
 

Լրահոս

Դիտել ավելին