Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ. «Այս բախումը պետք է դադարեցվի»

03 Ապրիլ, 2016 12:06
ԵԱՀԿ. «Այս բախումը պետք է դադարեցվի»

ԵԱՀԿ գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Հետևելով ԼԵռնային Ղարաբաղի շփման գծում մեծացող բախումների զեկույցներին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կեներվան (Ֆինլանդիայի պատգամավոր) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենին (Բուլղարիայի պատգամավոր) այսօր կոչ են արել կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

Նրանք հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ. «Այս բախումը պետք է դադարեցվի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկար տարիներ, մինչ այժմ, խլել է շատ մարդկային կյանքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը և ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելով հետագա լարվածությունից»:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հատուկ ներկայացուցիչը վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրանց՝ խնդրի լուծման խաղաղ ճանապարհ գտնելու ջանքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին