Կարևոր իրադարձություններ

Բարգավաճ Հայաստանը»հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում

02 Ապրիլ, 2016 21:51
Բարգավաճ Հայաստանը»հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում

«Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակը կրկին սրվել է: Տանկեր, ծանր հրետանի, նաև օդուժ կիրառելով և հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելով՝ Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ է սանձազերծել՝ պատերազմի մարտահրավեր նետելով հայկական կողմին: «Բարգավաճ Հայաստանը», խստորեն դատապարտելով ագրեսորի քաղաքականությունը, որն այդ երկրի պետական քաղաքականությունն է, կոչ է անում միջազգային հանրությանը,մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, համարժեք ուհասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին՝ հաշվի առնելով, որ աննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է: «Բարգավաճ Հայաստանը»հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում»:

ԲՀԿ Քաղաքական խորհուրդ 

 

Լրահոս

Դիտել ավելին