Կարևոր իրադարձություններ

Էրդողանը ցավակցություն է հայտնել Ալիեւին ԼՂՀ հետ սահմանում ռազմական կորուստների համար

02 Ապրիլ, 2016 21:44
Էրդողանը ցավակցություն է հայտնել Ալիեւին ԼՂՀ հետ սահմանում ռազմական կորուստների համար

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսով ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` այսօր ԼՂՀ հետ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սկսած ռազմական գործողությունների արդյունքում ունեցած մարդկային եւ տեխնիկայի մեծ կորուստների համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Էրդողանը Ալիեւին ցավակցություն է հայտնել անձամբ իր, թուրք ժողովրդի անունից` Ալլահի կողմից, եւ վիրավորներին արագ ապաքինում ցանկացել:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեծ թվով զինծառայողների կորստի համար ցավակցություն է հայտնել նաեւ Թուրքիայի նրա պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն:

Ադրբեջանական կողմը հայտնել էր 12 զինծառայող եւ մեկ տանկ կորցնելու, բայց ոչ մի վիրավոր չունենալու մասին:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 20 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրեր ը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

 

Լրահոս

Դիտել ավելին