Կարևոր իրադարձություններ

Ծխելու հետևանքով այս դարում, աշխարհում միլիարդ մարդ կմահանա

24 Հոկտեմբեր, 2015 15:37
Ծխելու հետևանքով այս դարում, աշխարհում միլիարդ մարդ կմահանա

Փորձագետները խոստովանում են, որ ծխելը հանդիսանում է XX դարի միակ համաճարակը: Այն արդեն խլել է 100 միլիոն մարդու կյանք: Իսկ 2100 թվականին մահացության թիվը կաճի 10 անգամ, նշում է The New Daily-ը:

Եթե զարգացած երկրներում ծխախոտի օգտագործման ցուցանիշը նվազում է, ապա Չինաստանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Վիետնամում այն աճում է: Ծխողների 2/3-ը մահանում են ծխախոտ օգտագործելու հետևանքով:

Ապացուցվել է, որ ծխախոտի բարձր հարկերը և բրենդավորված սիգարետի տուփերի արգելքն օգնում է կրճատել ծխողների թիվը, ինչն էլ իր հերթին կբերի առողջապահության համակարգի ծախսերի տնտեսման:

 

Լրահոս

Դիտել ավելին