Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում կքննարկի ԼՂ հակամարտության սրման հարցը

02 Ապրիլ, 2016 13:46
ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում կքննարկի ԼՂ հակամարտության սրման հարցը

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որտեղ կքննարկվի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հարցը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպությունում աղբյուրը:

 

«Շփման գծում իրավիճակի սրումը հաշվի առնելով, ինչպես նաև՝ հաշվի առնելով ԵԱՀԿ-ի դերը կարգավորմանն աջակցելու գործում՝ Վիեննայում հաջորդ շաբաթ պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների շրջանակում կհավաքվի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք, ինչպես սպասվում է, կտեղեկացնեն ԵԱՀԿ մի շարք անդամ պետություններից բաղկացած Մինսկի խմբի անդամներին իրավիճակի և ձգձգված հակամարտության արագ կարգավորմանն աջակցելու ուղիներ որոնելու ուղղությամբ համանախագահների հետագա քայլերի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։

 

Լրահոս

Դիտել ավելին