«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները լաբորատորիաների հիման վրա Իրաքի Մոսուլ քաղաքի համալսարանում նոր սերնդի պայթուցիկ սարքերի արտադրություն են սկսել, այդ թվում`քիմիական մարտական մասերի։
Այս մասին The Wall Street Journal-ին ասել է գեներալ Խաթեմ Մագսուսին, ով Իրաքում պայթուցիկների գծով առաջատար մասնագետ է։ Նրա խոսքով՝ գրոհայինները պատրաստել են պերօքսիդային ռումբեր և մահապարտների գոտիներ, այնպիսիք, ինչպիսիք օգտագործվել են Բրյուսելում և Փարիզում ահաբեկչությունների ժամանակ։
Գեներալի տվյալներով՝ ահաբեկիչները պատրաստել են նաև պայթուցիկներ նիտրատների հիման վրա:
«Մոսուլի համալսարանն ԻՊ-ի լավագույն հետազոտական կենտրոնն է աշխարհում»,- հայտարարել է գեներալը` հավելելով, որ Մոսուլում նախապատրաստել են նաև մահապարտների։