2015թ. 4-րդ եռամսյակում Կուբայից ԱՄՆ ժամանած ներգաղթյալների թիվը կրկնակի ավելացել է` 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է Корреспондент-ը:
Նման տվյալներ է ներկայացրել Մայամիում թողարկվող իսպանալեզու El Nuevo Herald թերթը։
Աղբյուրը նշում է, որ կուբացիների զանգվածային հոսքն ԱՄՆ տեղի է ունենում երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ֆոնին, և անհանգստություններ են առաջանում միգրացիոն առավելությունների չեղարկման վերաբերյալ, որոնք ունեն Կուբայի քաղաքացիներն ԱՄՆ-ի տարածքում:
ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը կառուցվում է նրա վրա, որ կղզու բնակիչները, որոնք հասնում են ամերիկյան տարածք, համարվում են քաղաքական փախստականներ, և ոտք դնելով նրա տարածք՝ իրավունք են ստանում այնտեղ մնալու։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալների համաձայն` մոտ 17.000 կուբացիներ են ժամանել ԱՄՆ 2015թ. հոկտեմբերից դեկտեմբեր, այսինքն` 9.200-ով ավելի, քան 2014-ի այդ նույն ամիսներին։