Կարևոր իրադարձություններ

Brent նավթի գինն իջել է 39 դոլարից

01 Ապրիլ, 2016 19:54
Brent նավթի գինն իջել է 39 դոլարից

Նավթի գինը շարունակում է իջնել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բեն Սալմանի հայտարարությունից հետո, թե թագավորությունը չի սառեցնի արդյունահանումն այնքան ժամանակ, քանի դեռ համանման քայլ չի անի Իրանը։

Հայտարարութունից հետո Brent նավթի գինը հասել է 38.74 դոլարի՝ նվազելով ավելի քան 4 տոկոսով։ Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները։

Այսօր Բեն Սալմանը նաև հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է «նավթային դարաշրջանի մթնշաղին»։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը հայտնել էր, որ երկիրը ծրագրում է ստեղծել 2 տրիլիոն դոլարի չափով սուվերեն հիմնադրամ, որի գումարները կօգտագործվեն նավթային կախվածությունից ազատվելու վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին