Բրիտանացի գիտնականները փորձել են հավաքել այն բոլոր 10 հետաքրքիր փաստերը, որոնք վերաբերում են երկուշաբթի օրվան:
1. Երկուշաբթի օրերին մարդկանց մեծ մասը չի ժպտում մինչև առավոտյան 11:00:
2. Երկուշաբթի օրը սիրելու համար կան մի քանի հետաքրքիր միջոցներ, օրինակ՝ գնել կամ ուտել շատ շոկոլադ, հեռուստացույց դիտել կամ ուղղակի պլանավորել արձակուրդը և այլն: Փորձե՛ք ձեր օրը դարձնել հետաքրքիր և անցկացնել ընկերների հետ:
3. Երկուշաբթի օրերին աշխատողների 50%-ն ուշանում է աշխատանքից:
4. 12 րոպե՝ այդքան է պահանջվում մարդկանց բողոքելու համար երկուշաբթի օրվանից:
5. Ամենից շատ երկուշաբթի օրվա սինդրոմին են ենթարկվում 45-54 տարեկան մարդիկ:
6. Երկուշաբթի օրերը մարդկանց արդյունավետությունը տևում է մոտավորապես 3,5 ժամ:
7. Ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում հենց երկուշաբթի օրերին:
8. Սրտի կաթվածի հարձակումների քանակը երկուշաբթի օրերին մեծանում է 20%-ով:
9. Երկուշաբթի օրերին առավել հազվադեպ է անձրև տեղում, քան շաբաթվա այլ օրերին:
10. Մեքենա գնելու համար շաբաթվա լավագույն օրը երկուշաբթին է, քանի որ հանգստյան օրերին մեծ թվով ապրանքներ ծախելուց հետո վաճառողները կարծում են, որ երկուշաբթի օրն այդքան շատ մեքենաներ չի վաճառվի և որոշ զեղչեր են անում (ամենաշատը երկուշաբթի օրերին են լինում զեղչեր):