Կարևոր իրադարձություններ

Խաղողագործներին սատար կանգնելու պատրաստակամությունը բնորոշ է միայն արժանավայել գործարարին

01 Ապրիլ, 2016 18:08
Խաղողագործներին սատար կանգնելու պատրաստակամությունը բնորոշ է միայն արժանավայել գործարարին

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, մասնավորապես խաղողագործների, այս տարի կարծես թե երկու ճակատով ընթացավ՝ մեկը վատ մյուսը լավ և բնականոն:

Առաջին դեպքում գյուղացիների այն մասը, ովքեր իրենց խաղողը մթերել էին 40 դրամով կրկին անգամ փակել էին Երևան-Մեղրի ավտոմայրուղին պահանջելով համապատասխան մարմիններից իրենց հարցին լուծում տալ, քանզի արդեն 8 ամսից ավել է ինչ նրանք չեն ստացել իրենց խաղողի դիմաց վճարվելիք գումարները:

Երկրորդ դեպքում պատկերը բոլորովին այլ էր: Գագիկ Ծառուկյանը մեկնել էր Արարատի և Արմավիրի մարզեր՝ հանդիպելու գործընկեր-խաղողագործներին: Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի-Արարատի-կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայաններում խաղողի 1 կիլոգրամը ընդունվել էր 150 դրամով և ամբողջ գումարը գյուղացիներին վճարվել էր հենց տեղում, այս անգամ ևս Գագիկ Ծառուկյանը ընդառաջ գնալով խաղողագործների խնդրանքին հավաստիացրեց, որ չնայած արտահանման և սպառման ծավալների կտրուկ անկմանը, պատրաստ է օգնել խաղողագործին՝ մթերելով նրանց խաղողը:

Ինչի՞ց է՝ որ Գագիկ Ծառուկյանը կարողանում է իր անձնական ֆինանսական միջոցների հաշվին սատար կանգնել գյուղացուն, իսկ մյուսները ամիսներ շարունակ սուտ խոստումներ տալով չեն վճարում խաղողագործների հասանելիք գումարները:

Դե բնականաբար մարդկային բարձր որակները և տարիներ շարունակ ձեռք բերած բարերարի համբավը այնուամենայնիվ գլուխ է բարձրացնում: Առանց այդ էլ երկրում ստեղծված ֆինանասատնտեսական ծանր պայմանները պոտենցիալ նախապայման են արտագաղթի ճանապարհը բռնելու համար, եթե գործարարները չհետևեն Գագիկ Ծառուկյանի օրինակին և չաջակցեն հասարակ գյուղացուն, ապա կգա մի օր երբ մարզերը կդատարկվեն, իսկ արդար և աշխատավոր գյուղացին, լքելով սեփական հողն ու ջուրը կշենացնի օտարի երկիրը:
Գործարարի ամենարաժանավայել գործունեությունը պայման և հնարավորություն ստեղծելն է համաքաղաքացու համար՝ մնալու և աշխատելու սեփական երկրում, իսկ այս համատեքստում իրավիճակը լավագույնս կբնութագրի տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի կողմից ծավալվող մեծածավալ գործունեությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին