Կարևոր իրադարձություններ

Արմավիրում ընտանիքի 4 անչափահասներ վիրուսով են վարակվել. նրանցից 2-ին հիվանդանոցները հրաժարվել են ընդունել. փոքրիկներից մեկը 1.5 տարեկան է. ծնողները կանգնել են փաստի առաջ

24 Հոկտեմբեր, 2015 13:29
Արմավիրում ընտանիքի 4 անչափահասներ վիրուսով են վարակվել. նրանցից 2-ին հիվանդանոցները հրաժարվել են ընդունել. փոքրիկներից մեկը 1.5 տարեկան է. ծնողները կանգնել են փաստի առաջ

Shamshyan.com-ը գրում է. Արմավիրի մարզի բնակիչ Շահբազյանների ընտանիքի 4 անչափահաս երեխաները վիրուսով են վարակվել. երեկվանից ջերմությունը 39 աստիճանից չեն կարողանում իջեցնել: Նրանք պարբերաբար փսխում են, սակայն հիվանդանոցները հրաժարվում են նրանց ընդունել: Ծնողները կանգնել են փաստի առաջ եւ տնային պայմաններում փորձում են պայքարել նրանց կյանքի համար: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխաների հորաքույրը՝ Գայանե Շահբազյանը:

Նա պատմեց, որ առաջինը վարակվել է ավագ երեխան՝ 7-ամյա Էրիկ Շահբազյանը եւ բուժվել Նորքի Սուր վարակիչ հիվանդանոցում, բայց հետո վարակվել են մյուսները:

Երեկ 1,5-ամյա Անժելային Արմավիրի բժշկական կենտրոնը հրաժարվել է ընդունել: Այնտեղ ասել են, որ իրենց հիվանդը չի եւ ուղղորդել Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից անգամ մուտքից ներս չեն թողել եւ նրանք էլ իրենց հերթին առաջարկել են երեխային տանել Արմավիրի բժշկական կենտրոն ու արդյունքում երկու հիվանդանոցներում էլ չեն ընդունել: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին