Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

01 Ապրիլ, 2016 16:38
Ծիծեռնակաբերդի տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ այսօր շրջայց է կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, ծանոթացել՝ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում իրականացվող բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին։ բարեկարգման ծրագրի շրջանակում սկսվել են ճեմուղիների քայքայված հատվածների վերականգնման, ոռոգման և ներկման, մաքրման, կանաչ տարածքների ճիմապատման, սիզամարգերի թարմացման ու ծաղկապատման աշխատանքներ: Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքը և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին