Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անձնական ինքնաթիռով ժամանել է Դիարբեքիր տեղում ծանոթանալու Սուր գավառի ներկա վիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Դավութօղլուի հետ Դիարբեքիր են ժամանել նաև նրա կինը՝ Սարե Դավութօղլուն, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Սուլեյման Սոյլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, կրթության, առողջապահության, ինչպես նաև հաղորդակցության, ծովագնացության և տեղեկատվության նախարարները:
Հայտնի է, որ Դավութօղլուն Դիարբեքիրում իր ուրբաթօրյա աղոթքը կիրականացնի: