ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար բոլոր ակումբները հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով: Բացառությամբ «Մանչեսթեր Սիթի»-ի:
Օրերս 34-ամյա շվեդ հարձակվողն ակնարկել է, որ կարող է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը, մնալ Փարիզում, սակայն Իբրահիմովիչի ապագա ակումբի շուրջ բազմաթիվ լուրեր են շրջանառվում:
«Պրեմիեր լիգայի բոլոր մեծ ակումբները թակել են մեր դուռը: Բացառությամբ «Մանչեսթեր Սիթի»-ի, որը մարզելու է Խոսեպ Գվարդիոլան: Զլատանն անհավանական ներուժ ունի և կարող է բարձրակարգ խաղ ցուցադրել նվազագույնը ևս 5 տարի»,- Gazzetta dello Sport-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը: