Կարևոր իրադարձություններ

Կարեն Վարդանյանի առեղվածային անհետացումը. ինչպես են նրան սպանել, իսկ դին թաքցրել ավտոտնակում (ֆոտո)

01 Ապրիլ, 2016 08:55
Կարեն Վարդանյանի առեղվածային անհետացումը. ինչպես են նրան սպանել, իսկ դին թաքցրել ավտոտնակում (ֆոտո)

Ինչպես հայտնի է, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Ապրիլի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորոության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Զոհրաբյանը, 1981 թ. ծնված Ա. Զ.-ն, 1979 թ. ծնված Հ. Վ.-ն, 1960 թ. ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը:

Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արութ Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին