Կարևոր իրադարձություններ

Ռուզաննա Խաչատրյանը բարձր գնահատեց ազգային ինքնաճանաչողությանը նպաստող գրքի լույս ընծայումը

23 Հոկտեմբեր, 2015 22:31
Ռուզաննա Խաչատրյանը բարձր գնահատեց ազգային ինքնաճանաչողությանը նպաստող գրքի լույս ընծայումը

Այսօր՝ հոկտենբերի 23-ին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում զինվորների ծնողների հերթական ընդունելության օրն էր: Քննարկվեցին բազմաթիվ դիմումներ և համապատասխան մասնագետների եզրակացությունների հետ միասին ներկայացվեցին ոլորտի պատասխանատուներին՝ բարձրացված խնդիրները լուծելու նպատակով: աշխատանքային օրը նշանավորվեց ևս մեկ հաճելի հանդիպումով. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ հանդիպում ունենալու ցանկություն էր հայտնել «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանի հեղինակ և գլխավոր խմբագիր, պատմագիտության դոկտոր Սամվել Հակոբյանը: Նա մեկ գրքով լույս տեսած հանրագիտարանի 11 հատորները նվիրեց Ռուզաննա Խաչատրյանին, նշելով, որ գիրքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևան քաղաքը՝ 1003 բնակավայր, Ինչպես նաև Արցախի, Վրաստանի,Կիլիկյան Հայաստանի հուշարձանները: Շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակին՝ Ռուզաննա Խաչատրյանը բարձր գնահատեց ազգային ինքնաճանաչողությանը նպաստող գրքի լույս ընծայումը և հույս հայտնեց, որ գիրքը կունենա մեծ լսարան հակապես երիտասարդ սերնդի շրջանում և կկատարի իր կարևոր առաքելությունը:

 Աղբյուր`

https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA?fref=ts

 

Լրահոս

Դիտել ավելին