Կարևոր իրադարձություններ

Մոլդովայի ընդդիմության առաջնորդը ձերբակալվել է Քիշնևի օդանավակայանում

23 Հոկտեմբեր, 2015 22:16
Մոլդովայի ընդդիմության առաջնորդը ձերբակալվել է Քիշնևի օդանավակայանում

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները Քիշնևի օդանավակայանում ձերբակալել են Մոլդովայի ընդդիմության առաջնորդ Ռենատո Ուսատին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում ՌԻԱ-Նովոստին:

Մոլդովայի ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը կատարվել է քաղաքական գործչի Մոսկվայից Քիշնև ժամանումից անմիջապես հետո: Մոլդովայի գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնում են, որ Ռենատո Ուսատիին հարցաքննում են կենտրոնական դատախազությունում: Ավելի վաղ` Քիշնևում ցուցարարները վերաբացել էին քաղաքի կենտրոնական պողոտան:

«Մեր կուսակցության» և Սոցիալիստների կուսակցության ակտիվիստները, որոնք պահանջում են Մոլդովայի ղեկավարության հրաժարականը, տեղափոխվել են բողոքի ակցիան խորհրդարանի շենքի մոտ, որի հարևանությամբ տեղադրել են վրանային ճամբար:

Մոլդովայի ընդդիմության առաջնորդ Ռենատո Ուսատին հայտարարել էր, որ ցուցարարները լի են վճռականությամբ հասնելու իրենց պահանջների կատարմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին