Fishki.net կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է երբևէ տեղացած ամենատարօրինակ «անձրևները».
«Անձրև»` 16-17-րդ դարերին թվագրվող հին մետաղադրամներից
Դա տեղի է ունեցել 1940թ.` ռուսական գյուղերից մեկում: Ենթադրվում է, որ հորդառատ անձրևի ժամանակ հողի տակ թաղված մետաղադրամներն ի հայտ են եկել, իսկ ուժգին փոթորիկը դրանք օդ է հանել ու ցփնել գյուղի վրայով:
«Գորտային անձրև»
2005թ. սերբական Կաջա Ջանովիկ գյուղի վրա անձրևի հետ միասին թափվել են հազարավոր գորտեր, որոնց ջրից դուրս է հանել ուժգին փոթորիկը:
«Մրգային անձրև»
2011թ. Անգլիայի Քովենթրի բնակավայրում անձրևի հետ երկնքից թափվել են իսկական խնձորներ` ապշեցնելով տեղացիներին:
«Արյունոտ անձրև»
2001թ. հնդկական Կերալա նահանգում տեղացել է կարմիր կամ «արյունոտ» անձրև, որն այդ տարօրինակ գունավորումը ստացել է տեղի կարմիր քարաքոսերի` օդում ճախրող սպորներից։
«Սարդային անձրև»
Միջադեպը տեղի է ունեցել 2015թ.` Ավստրալիայում: Ըստ մասնագետների՝ անձրևի մեջ եղել են մեծ թվով սարդեր, որոնք բարձրանում են ծառերին ու այնտեղ հյուսում իրենց սարդոստայնը: Նշվում է, որ քամին ու անձրևն այդ միջատներին հանել են իրենց բնական միջավարից ու անձրևի հետ «գցել» մարդկանց գլխներին։
«Ձկնային անձրև»
Ամեն տարի` մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում, Հոնդուրասում տեղում են «ձկնային անձրևներ»: Դա տեղի է ունենում մոտավորապես այսպես. երեկոյան 5-6-ի կողմերը երկնքում հայտնվում է մեծ սև ամպ, կայծակ ու ամպրոպ է լինում, և երկնքից սկսում են ձկներ «թափվել»։