Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանությունում

23 Հոկտեմբեր, 2015 18:38
Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանությունում

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Խորհրդակցության նպատակը եղել է քննարկել հանրապետության Նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

, որն իրականացվում է նորովի՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացի-ճանապարհային ոստիկանություն ուղղակի փոխգործակցությունը:

Ճանապարհային ոստիկանության այս օղակում անմիջաբար ընդունվում ու ընթացք են տրվում քաղաքացիների դիմումներին ու բողոքներին, գրանցվում են բոլոր առաջարկները: Այցելուների թիվը մեծ էր: Մի քաղաքացուհի, օրինակ, առաջարկում էր ավտոմեքենաների կայանում կազմակերպել Կոմիտասի-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, քանի որ տարածքը տալիս է դրա հնարավորությունը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատելով նախաձեռնությունը՝ առաջարկը քննարկելու վերաբերյալ ցուցում տվեց համապատասխան ծառայության պատասխանատուին:

Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, երթևեկության ու ծառայության կազմակերպման նոր մեթոդները, տեխնիկական հագեցման ընթացքը և գործունեության մի շարք այլ ուղղություններ:

Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը նշել է, որ ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ:

Պահանջելով անզիջում լինել գործնական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների հանդեպ ՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է դրանց վտանգավորությունը թե՛ ոստիկանության, թե՛ հասարակության համար:

Նշելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը, մարդկանց, որ և՛ մասնագետ են, և՛ քաղաքացի, և՛ երթևեկության պատասխանատու:


Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերությունների բարելավման, վարորդներին, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության նեգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին