Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ ոստիկաններն Օբամային կոչ են անում նվազեցնել բանտարկյալների թիվը

23 Հոկտեմբեր, 2015 11:36
ԱՄՆ ոստիկաններն Օբամային կոչ են անում նվազեցնել բանտարկյալների թիվը

Ամերիկացի ոստիկանները պահանջում են բարեփոխել երկրի բանտային համակարգը, որտեղ գտնվում է աշխարհի բանտարկյալների մեկ քառորդը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի խորհրդակցություն է անցկացրել իրավաբանների և գլխավոր ոստիկանական դեպարտամենտների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են ԱՄՆ բանտերի գերբեռնվածության դեմ պայքարի միջոցները:

Ոստիկանների խոսքով՝ չափազանց խիստ պարտադիր նվազագույն պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ երկրում հիմա ավելի քան 2 մլն բանտարկյալ կա:

Նախագահի վարչակազմը համաձայն է բարեփոխումների անհրաժեշտության հետ: Նոյեմբերին դաշնային իշխանությունները կսկսեն ազատ արձակել մի քանի հազար բանտարկյալի, որոնք համարվում են պակաս հակված կրկնահանցագործությունների:

 

Լրահոս

Դիտել ավելին