Կարևոր իրադարձություններ

Կույսերին փակել են 40 տղամարդկանց հետ (լուսնակրներ)

23 Հոկտեմբեր, 2015 11:20
Կույսերին փակել են 40 տղամարդկանց հետ (լուսնակրներ)

Կույս աղջիկներին փակել են Իսլամական պետության 40 տղամարդկանց հետ:

Եզդի աղջիկը պատմում է, թե ինչպես են նրան իր փոքր քրոջ հետ վաճառել և բռնաբարել:Աղջիկը, ով ընդամենը 17 տարեկան է, այժմ պարզել է, որ հղի է: Նա իր ինն ամիսների ստրկության ընթացքում ընտրություն էր կատարում «մահվան և մահվան» միջև: Նրան բռնաբարում էին և ծեծի ենթարկում ոչ միայն ԻՊ գրոհայինները, այլև նրանց թիկնապահները:Նրանք ստիպված էին դիմանալ ամեն ցավերի՝ եռացող ջուրը լցնում էին նրանց ոտքերի վրա:

«Կույսերը քառասուն տղամարդկանց հետ փակված էին մեկ սենյակում: Ամեն առավոտ նրանք ընտրում էին մեզանից մեկին: Աղջիկները մերկ կանգնում էին նրանց դիմաց, պարում, իսկ վերջինները հոտ էին քաշում և ընտրում աղջիկներից մեկին: Մյուս աղջիկներից կարող էին իրենց զվարճանքների համար ընտրել թիկնապահները»,- ասում է աղջիկը:

Աղջիկներն ուժեղ հարվածներ էին ստանում, և թեթևացած էին զգում, երբ մեկ դաժան գրոհայինի ձեռքից անցնում էին ոչ այդքան դաժան բռնապետի մոտ:

«Այն օրը, երբ ինձ ու քրոջս վաճառեցին՝ վերջին օրն էր, երբ տեսանք մորս: Չեմ մոռանում, թե ինչպես էր նա պոկում մազերը և բղավում»:

«Անհնար էր դիմակայել նրանց: Ամեն վայրկյան մտածում էի ինքնասպանության մասին», - հավելում է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին