Կարևոր իրադարձություններ

Կարեն Դեմիրճյանը հետմահու կպարգևատրվի, բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից.«Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2015 08:24
Կարեն Դեմիրճյանը հետմահու կպարգևատրվի, բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար։ Բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Մոսկվայում համառուսաստանյան հանձնաժողով կա ձևավորված, որն էլ պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանչման գործում։

 

Ու հենց այդ հանձնաժողովն էլ Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու մասին որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը մութ ճանապարհներով հարստացած հայաստանյան մի շարք գործարարների կոստյումներին մեդալներ փակցրեց։ Իսկ Կարեն Դեմիրճյաևը որևէ ձևաչափով չհիշվեց, արդյո՞ք նա ոչինչ չէր արել ցեղասպանության ճանաչման հարցում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին