Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պահանջել է Շվեյցարիային ձերբակալել շվեյցարահայ գործարարի

22 Հոկտեմբեր, 2015 11:21
Ադրբեջանը պահանջել է Շվեյցարիային ձերբակալել շվեյցարահայ գործարարի

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Շվեյցարիայի գլխավոր դատախազությանը` պահանջելով դատական հետապնդում սկսել շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսի` Franck Muller Group ընկերության համահիմնադիր ու գլխավոր գործադիր նախագահի, նկատմամբ. հայտնում է haqqin.az-ը:

 Իսկ զավեշտալի պատճառները հետևյալն են. Սիրմակեսն «ապօրինի» բիզնեսով է զբաղվում  Ադրբեջանի «օկուպացված տարածքներում»` միջազգային մակարդակով քարոզում է Լեռնային Ղարաբաղի «ապօրինի» ռեժիմը քարոզելու համար, ինչպես նաև  մասնակցել է «օկուպացված» Զանգելան շրջանի Վեժնելի գյուղում ոսկու հանքի բացման պաշտոնական արարողությանը և ցուցադրել իր քայլերով , որ Ղարաբաղը Ադրբեջանին չի պատկանում:

 

Լրահոս

Դիտել ավելին