Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով

22 Հոկտեմբեր, 2015 10:58
Սևանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրն ահազանգ էր ստացել ականատեսներից, որ հոկտեմբերին` 2 օրվա ընթացքում, իրենց աչքի առաջ լիճն իջել է: ԷկոԼուրը դիմել է ՀՀ ՏԿԱԻՆ-ի «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել Սեւանա լճի մակարդակի տատանման ցուցանիշները 2015 թվականի սեպտեմբերին եւ հոկտեմբերի առաջին կեսին: Ներկայացված աղյուսակից երեւում որ սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը եղել է 1900.34 մ եւ մինչեւ հոկտեմբերի 19-ը աստիճանաբար իջել է` կազմելով 1900.24մ:

Կառավարության որոշմամբ, այս տարի ջրբացթողումները Սեւանա լճից պետք է սահմանափակվեին 170 միլիոն խմ-ով եւ պաշտոնապես դադարեցված լինեին հոկտեմբերից: Սակայն ինչպես երեւում է «Հայպետհիդրոմետ» ծառայության տրամադրած աղյուսակից, լճի մակարդակն իջել է նաեւ հոկտեմբերին հատկապես այն դեպքում, երբ հոկտեմբերի առաջին կեսում հանրապետությունում եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզում դիտվել են տեղումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին