Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում հզոր երկրաշարժ է սպասվում

22 Հոկտեմբեր, 2015 10:41
Լոս Անջելեսում հզոր երկրաշարժ է սպասվում

NASA-ն գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ Կալիֆոռնիայի ամենախոշոր՝ Լոս Անջելես քաղաքում կանխատեսել է միջին ուժգնությամբ երկրաշարժ՝ առաջիկա 3 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը: Փասադենայում գտնվող NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում գիտնականների խումբը պարզել է, որ անցյալ տարվա երկրաշարժի հետևանքով երկրակեղևը թուլացել է, սակայն «մնացած էներգիան բավական է 6.1-6.3 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժի համար»: Այնուհետև գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Լոս Անջելեսի շուրջ՝ մոտ 96 կմ շառավղով (60 մղոն), առաջիկա 3 տարում 99 տոկոս հավանականությամբ սպասվում է 5 մագնիտուդ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ:

 

Լրահոս

Դիտել ավելին