Կարևոր իրադարձություններ

Արտաշատի և Արթիկի ճանապարհներին մառախուղ է

07 Հունվար, 2025 10:11
Արտաշատի և Արթիկի ճանապարհներին մառախուղ է

Հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին