Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը

24 Դեկտեմբեր, 2024 13:49
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին ։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

Լրահոս

Դիտել ավելին