Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հատվածը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով

24 Դեկտեմբեր, 2024 13:07
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հատվածը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում ակտիվ շինարարությունը շարունակվում է։ 2024թ․ դեկտեմբերին ավարտվել է ծրագրով նախատեսված 34կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի երկշերտ ասֆալտապատումը, և կմ41+500-ից բացվել է երկկողմանի երթևեկության համար՝ հնարավորություն տալով մի շարք հատվածներում խուսափել գործող Մ-1 ճանապարհի ոլորաններից՝ էականորեն բարելավելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

Իրականացվել է նախատեսված հողային աշխատանքների մոտ 60%-ը։ Այս պահին ակտիվ ընթացքի մեջ են աջ երթևեկելի գոտու կառուցման հողային աշխատանքները։ Ջրահեռացման աշխատանքները կատարվել են մոտ 50%-ով, իսկ արհեստական կառուցվածքները պատրաստ են մոտ 80%-ով։

Միաժամանակ կատարվում են T-աձև խաչմերուկների և տրանսպորտային հանգույցների ծածկի, բաժանարար գոտու, կողնակների, ջրահեռացման վաքերի կառուցման աշխատանքները։ Որոշ հատվածներում կառուցվում են դաշտամիջյան ճանապարհները, որոնց ընդհանուր երկարությունը, ըստ նախագծի, 11․6կմ է։

Նշենք նաև, ծրագրի մեկնարկից մոտ մեկ ամիս անց արդեն Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ59+980-կմ68+820 հատվածը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երթևեկության համար։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին