«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ին օրական միջինը 467 հազար վնասաբեր նոր ֆայլ են հայտնաբերել։ Դա 14%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը։
Վնասաբեր ԾԱ-ի ամենատարածված տեսակ են մնում տրոյացիները, որոնք իրականացնում են օգտատիրոջ կողմից չթույլատրված գործողություններ: Դրանք կարող են այդ թվում գողանալ պահպանված գաղտնաբառերը և այլ գաղտնի տեղեկատվություն, ծածկագրել կամ ջնջել ֆայլերը, բեռնել այլ տրոյացիներ։ Դրանց թիվը 2023-ի համեմատ աճել է 33%-ով։ Նաև 2,5 անգամ ավելացել է դրոպպեր տրոյացիների թիվը. այդ ծրագրերը նախատեսված են զոհի սարք այլ վնասաբեր ծրագրեր աննկատ հասցնելու համար:
Ընկերությունը հայտնում է, որ չարագործների հիմնական թիրախը մնում է Windows-ը. օրական հայտնաբերվող ֆայլերի 93%-ն ուղղված է եղել այդ օպերացիոն համակարգին: Windows-ին ուղղված սպառնալիքների քանակը 2023 թվականից ի վեր նշանակալի աճել է՝ 19%-ով։ Հիմնական սպառնալիքների թոփ-3-ում է MS Office-ի սկրիպտների և տարբեր ձևաչափերի փաստաթղթերի միջոցով վնասաբեր ԾԱ-ի տարածման վեկտորը։ Դրան բաժին է հասել օրական հայտնաբերվող վնասաբեր ֆայլերի 6%-ը։
«Սպառնալիքների թիվը տարեցտարի աճում է, քանի որ չարագործները շարունակում են մշակել վնասաբեր նոր ծրագրեր, օգտատերերին և կազմակերպությունները գրոհելու տեխնիկաներ և մեթոդներ: Մենք արձանագրում ենք վտանգավոր միտումներ, ինչպիսիք են կապալառուների միջոցով գրոհները և մատակարարման շղթայի վրա գրոհները, ներառյալ՝ բաց սկզբնական կոդով ԾԱ-ի վրա (օրինակ՝ բեքդորի ներդրումը XZ՝ սեղմման բաց կոդով տարածված գործիք, որը հաճախ հանդիպում է Linux դիստրիբուտիվներում): Տեղի էին ունենում զանգվածային ֆիշինգային և վնասաբեր արշավներ, որոնք ուղղված էին Telegram-ի և այլ սոցիալական ցանցերի օգտատերերին, աճում էր նաև մոբայլ բանկային տրոյացիների թիվը։ Եվ, իհարկե, չարագործները շարունակել են օգտագործել մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները՝ նոր վնասաբեր ծրագրեր ստեղծելու և ֆիշինգային գրոհների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Կիբեռսպառնալիքների զարգացող լանդշաֆտի պայմաններում հուսալի պաշտպանական լուծումների օգտագործումը կրիտիկական կարևոր է: «Կասպերսկի»-ի փորձագետները միշտ պատրաստ են դիմակայել նոր և բարդ կիբեռսպառնալիքներին՝ ապահովելով օգտատերերի և կազմակերպությունների անվտանգությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Կուսկովը:
Անհատական և կորպորատիվ օգտատերերին կիբեռսպառնալիքներից պաշտպանելու վերաբերյալ ընկերության խորհուրդներն՝ այստեղ: