Սպիտակի երկրաշարժի երեսունվեցերորդ տարելիցի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ են անցկացվել։
Միջոցառումները կազմակերպվել և անց են կացվել հանրապետության ողջ տարածքում՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և այլ շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել աղետներին բնակչության պատրաստվածությունը։