Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,95
    8,2

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Այսօր տանկիստի օրն է

08 Հոկտեմբեր, 2015 10:08
Այսօր տանկիստի օրն է

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում նշվում է Տանկիստի օրը: Ժամանակակից Հայաստանի տանկային զորքերը ժառանգել են Հայկական ՍՍՀ-ի Զինված ուժերի կազմում ձեւավորված տանկային զորքերի ավանդույթները, փորձն ու մասամբ նաեւ տեխնիկական պարկը: 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Հանրապետության տանկային զորքերի պլանային բարեփոխումներ սկսվեցին: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Զինված ուժերի տանկային զորքերի բարեփոխումն ու կազմավորումն ավարտին հասցվեց: Հայ տանկիստների թվում առավել հայտնի է զրահատանկային զորքերի Գլխավոր Մարշալի՝ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի անունը: Իսկ դեռեւս 1940 թվականի մայիսին հայերից Խորհրդային Միության Հերոսի կոչմանն առաջինն արժանացել է տանկիստ Կարապետ Սիմոնյանը: 2014 թվականի օգոստոսին մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացվեց տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը: Եզրափակիչի արդյունքներով Հայաստանի Հանրապետության թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի թիմին նորագույն Т-90С տանկի ստացման սերտիֆիկատ հանձնեց: Տանկային զորքերն ակտիվորեն մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին, պաշտպանել Հայաստանի սահմանները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին