Կարևոր իրադարձություններ

Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար

20 Նոյեմբեր, 2024 13:28
Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արփինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»:

Ինչպես արդեն գրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է այս մասին: Նրա որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել էր ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին