Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալը նվազել է մինչև մեկ տարվա վաղեմության ծավալի

21 Հոկտեմբեր, 2015 23:38
ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալը նվազել է մինչև մեկ տարվա վաղեմության ծավալի

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) կողմից դեմփինգի հետևանքով ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալը նվազել է մինչև մեկ տարվա վաղեմության ծավալի։

Վերջին մեկ տարում ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը հասցրել էր աճել օրական 550.000 բարելով, իսկ հետո այն նվազել է մինչև մեկ տարվա վաղեմության մակարդակի։ Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ երկու տարվա անկումից հետո աճելու է OPEC-ի նավթի պահանջարկը։

Եվ թեև գնանկումն ու ԱՄՆ-ում հորատման տեմպերի անկումը հարվածել են ամերիկյան նավթարդյունահանմանը, OPEC-ի անդամները նույնպես վճարել են բարձր գին։ Նրանց մոտ գրանցվել են պետական ծախսերի անկում, բյուջեի աճող դեֆիցիտ և ազգային արժույթների արժեզրկում։ Կազմակերպության մի շարք անդամներ ունեն տնտեսական լուրջ խնդիրներ։

Այն փաստը, որ ԱՄՆ-ում նավթային բումը շարունակվեց նոյեմբերին ընդունած որոշմանը հաջորդող մոտ կես տարում, նույնպես նշանակում է, որ OPEC-ի երկրները կարողացան շուկան վերադարձնել այն կետին, որտեղից նրանք սկսել էին մեկ տարի առաջ։

Ակնկալվում է, որ հաջորդ տարում ԱՄՆ-ում նավթի տարեկան միջին արդյունահանումը կնվազի օրական 390.000 բարելով, իսկ OPEC-ի-ի նավթի պահանջարկն օրական 29.3 միլիոն բարելից կաճի մինչև 31.1 միլիոն բարելի։

 

Լրահոս

Դիտել ավելին