Կարևոր իրադարձություններ

Տեր Պետրոսյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դրսևորած սկզբունքային աջակցության համար

24 Հոկտեմբեր, 2024 21:08
Տեր Պետրոսյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դրսևորած սկզբունքային աջակցության համար

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առաջին նախագահի գրասենյակից։ 

Դեսպանի խնդրանքով Նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսեւորած անկեղծ եւ սկզբունքային աջակցության համար։ 

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության եւ Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց եւ խորհրդանշական պետական արարողությունները։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին