Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաև հայ ժողովրդի խաղաղության ու ժողովրդավարության ձգտումներին ցուցաբերած օժանդակության համար:
Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի դերը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման, ինչպես նաև եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման հարցում:
Քսավիե Յակովելլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր: