Կարևոր իրադարձություններ

Բերդի ԲԿ-ին թվային ռենտգեն սարք է տրվել

07 Հոկտեմբեր, 2024 22:12
Բերդի ԲԿ-ին թվային ռենտգեն սարք է տրվել

Տավուշի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն։

Տնօրեն Արմեն Մարդանյանի ուղեկցությամբ` նախարարը շրջել է բուժկենտրոնում, զրուցել բուժանձնակազմի հետ։

Կարևորելով մարզային բուժհաստատությունների վերազինման, մեր քաղաքացիների համար բուժծառայության ֆիզիկական հասանելիության խնդիրը` առողջապահության նախարարի որոշմամբ Բերդի ԲԿ-ին է տրվել թվային ռենտգեն սարք։

Այն կսպասարկի Բերդ քաղաքի և հարակից բնակավայրերի 25 հազար բնակչությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին