Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է Շինուհայր ենթակայան

29 Սեպտեմբեր, 2024 21:46
ՏԿԵ նախարարը Սյունիքում այցելել է Շինուհայր ենթակայան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով։

Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։

Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ:

2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը:

Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով:

Ենթակայանի դրվածքային հզորությունը 251 մեգավատ է։ Տեղադրված են մեկ 125 և երկու 63 մեգավատ հզորության նոր ավտոտրանսֆորմատորնե։Այն համակարգային նշանակության հանգուցային ենթակայան է: Բոլոր անջատիչները, բաժանիչները ամբողջությամբ փոխվել են։

Շինուհայր ենթակայանը միակն է,որտեղ կան բոլոր լարումները՝ 220, 110, 35, 10 և 6։

 

 

Լրահոս

Դիտել ավելին