Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

23 Սեպտեմբեր, 2024 15:17
Ամերիկյան համալսարանի մոտ  զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էրոր  2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ինահազանգեր էին ստացվել այն մասինոր Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցելորի ընթացքում կրակոց էր հնչել:

Ահազանգի կապակցությամբ քննչական-օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայրորտեղ պարզել էրոր նշված վայրում ծեծկռտուք է տեղի ունեցելԴեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին  արյան հետքեր և կրակված փամփուշտի գնդակ։

Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համատեղ և համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունըանհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ պարզվել էոր դեպքի նախորդ օրը՝ մայիսի 2-ինԱմերիկյան համալսարանի ուսանողներ Հ.Ֆ.-ն և Ռ.Ս.-ն վիճաբանել են միմյանց հետորից հետո՝ մայիսի 3-ին՝ ժամը 13:20-ի սահմաններումվերջինս մի խումբ անձանց և հորիսկ Հ.Ֆ.-ն եղբոր հետպարզաբանումներ կատարելու նպատակովժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ գտնվող արագ սննդի կետի դիմացորտեղ կրկին վիճաբանություն է սկսվել կողմերի միջև:

Այդ ընթացքումհասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելովհամակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տվյալ տարածքում գտնվող քաղաքացիներիհամալսարանի ուսանողների և աշխատակիցներիհարակից տարածքում գործող սրճարանների աշխատակիցների անդորրը խախտելովվիճաբանող կողմերը հնչեցրել են հայհոյանքներհարվածներ հասցրել միմյանցինչի ընթացքում Ռ.Ս.-ի հայրն իր մոտ գտնվող WALTTHER P38» մոդելի հրազենի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ անձի գլխի հատվածինինչից հետո նաև արձակել է մեկ կրակոց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեկ անձի՝ Ռ.Ս.-ի հորը  մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ  մասովերեք անձի՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Մեկ անձի նկատմամբ ընտրվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողությունգրավ և բացակայելու արգելքերկու անձի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելքմեկ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերըմեղադրական եզրակացությամբուղարկվել են հսկող դատախազին:

Միջադեպին մասնակից մյուս անձանցայդ թվում՝ վնասվածք ստացած անձի մասով նախաքննությունը շարունակվում էՁեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելուհայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին