Սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։
Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։