Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել էին թանգարաններ:
7 և 8-րդ դասարանների աշակերտները ծանոթացել են «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պատմամշակութային յուրօրինակ նմուշներին:
Դպրոցականների համար կազմակերպվող կրթական- ճանաչողական այցերը լինելու են շարունակական: