Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում հատկանշվել է բնության հատուկ պահպանվող տարածքների օրվան նվիրված միջոցառումներով:
Էկոպարեկային ծառայությունում
Ծառայության աշխատակիցները մասնակցել են ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի (USFS/IP) Հայաստանի և Եվրասիայի կարողությունների զարգացման և անտառային հրդեհների, արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի շրջանակում կազմակերպված «Արձագանք բոլոր վտանգներին» խորագրով 4-օրյա վերապատրաստման դասընթացին:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
Տնօրեն Արման Մկրտչյանը մասնակցել է ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի ղեկավարած աշխատանքային խմբի՝ սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրում տեղի ունեցած հանդիպմանը։ Ա. Մկրտչյանը հյուրընկալել է նաև էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալի գլխավորած ներկայացուցչությանը: Ծառայության Սյունիքի մարզային կառույցների կարիքների և առկա խնդիրների վերհանման նպատակով անցկացվել է խորհրդակցություն։
ԲՀՊՏ օրվա շրջանակում ՊՈԱԿ-ի գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցներն էկոկրթական ծավալուն հանդիպում են ունեցել Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամների հետ, ներկայացրել ԲՀՊՏ-ների դերը, նշանակությունը, պահպանության ռեժիմները, դրանց առանձնահատկությունները, բնական գործընթացների խաթարում առաջացնող կենսածին և մարդածին գործոնները, պահպանությանն ուղղված ռազմավարությունը։
«Արփի լիճ» ազգային պարկում
Մեկնարկել է էկոթոն «Համայնքների հզորացման ուղղված կայուն կլիմայական դիմակայունությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման պրակտիկաների միջոցով» ծրագրի շրջանակում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
ԲՀՊՏ օրվա կապակցությամբ էկոկրթական հանդիպում է անցկացվել Գոռավանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիների հետ: ԲՀՊՏ-ների դերի ու նշանակության հետ շեշտադրվել են ՊՈԱԿ-ի ենթակայության պահպանվող տարածքները:
Հայաստանի բնության պետական թանգարանում
Հասարակության մեջ բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստելու նպատակով ԲՀՊՏ օրվան նվիրված էկոդաս-քննարկում է կազմակերպվել Ղևոնդ Ալիշանի անվան հ. 95 միջնակարգ դպրոցի աշակերտների համար: