Կարևոր իրադարձություններ

Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում. այնքան բան կա բացահայտելու. Անդրեասյան

15 Սեպտեմբեր, 2024 12:43
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում. այնքան բան կա բացահայտելու. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին մեկ ամսում երեք անգամ տարբեր առիթներով Վայոց ձորում էի։ Ամեն անգամ՝ տարբեր վայրերում։ Ու ամեն այցից հետո ավելի ակնհայտ է, որ դեռ այնքան բան կա տեսնելու ու ճանաչելու։ 

՛Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում։ Դասական երթուղիներից դուրս այնքան բան կա տեսնելու, լսելու, իմանալու, բացահայտելու։

Դե իսկ երեկվա այցից ամենաուրախացնող տեսարանը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի մուտքի մոտ պատկերասրահ մտնելու իրենց հերթին սպասող երեխաների ձգվող շարքն էր»։

 

Լրահոս

Դիտել ավելին